
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արթմաշին ընկերությունը մասնագիտացած է նաև պատմական ժառանգություն հանդիսացող կառույցների վերականգնմամբ՝ սկսած բազմադարյան եկեղեցիներից, ՅՈՒՆԵՍԿՈ-ի պատմական ժառանգության ցանկում ընդգրկված հնագիտական օբյեկտնեից, թանգարաններից մինչև մշակույթի տներ։
Վերականգնման աշխատանքերի ժամանակ մեծ ուշադրություն է հատկացվում հայկական պատմական շենքերի ճարտարապետական ոճերին և յուրահատկությանը, ինչպես նաև դրանց մշակութային կարևորությանը և դերին համայնքի ինքնության մեջ, քանի որ վերակառուցման ջանքերը պետք է ուղղորդված լինեն հավասարակշռելու ավանդականն ու արդիականը` անցյալի և արդի տեխնոլոգւաների համադրման միջոցով:
Պատմական կառույցների նախնական վիճակը պահպանելու համար մեծ ուշադրություն է հատկացվում օգտագործվող նյութերին, որոնք նույնականացվում են բնօրինակին՝ նախնական տեսքը պահպանելու համար։
Կառույցների մաքրման տեխնիկաները ընտրվում են պահպանելով բնօրինակ հատկությունները, իսկ տանիքի կառուցման մեթոդները ընտրվում են ելնելով ավանդական ոճից և ամրացման աստիճանի նպատակահարմարությունից: Կոնստրուկտիվ լուծումները տրվում են այնպես, որ վնասված մասերի ամրացումներն իրականցվեն առանց պատմական ամբողջականությունը վնասելու:
Դիլիջան քաղաքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
Այս կառույցի քայքայվածությունն անյպիսի աստիճանի էր, որ նախագծի ընթացքում անհրաժեշտություն առաջացավ քանդել խարխլված շինության զգալի մասը և կառուցել նորը ։
Սանահինի վանական համալիր սբ.Ամենափրկիչ եկեղեցի
Տանիքի քարե սալիկները փոխարինվել են նույն տիպի նոր քարերով, կատարվել է ջրամեկուսացում։










