
ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՍԲ. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Սանահինի վանական համալիրը միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոններից է։ 979 թվականին Սմբատ Բ թագավորի հրովարտակով Սանահինի վանական համալիրը ինչև 11-րդ դարի կեսը դարձել է նորակազմ Կյուրիկյան թագավորության եպիսկոպոսի աթոռանիստը։ Համալիրի երևելի վանահայրերից էր «մեծ հռետոր» հռչակված Դիոսկորոս Սանահնեցին (1039-1063)։
Համալիրում աստվածաբանությունից բացի դասավանդվել են փիլիսոփայություն, հռետորական արվեստ, երաժշտություն, բժշկություն, տոմարագիտություն և այլ գիտություններ։ Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈ ՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին և ներկայացնում է ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ հետևյալ ոլորտներում՝ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, մետաղի, փայտի և քարի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, գեղանկարչություն։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենն էր Հովհաննես Շարամբեյանը։
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1929 թվականից մինչև իր մահն ապրել է նշանավոր գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանը (1877-1956)։ Թանգարանը բաղկացած է հուշային հատվածից (աշխատասենյակ, հյուրասենյակ, ննջասենյակ) և ցուցասրահից: